ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել».«Ժողովուրդ»

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»: Բանն այն է, որ վերջին օրերին խորհրդարանում քննարկված նախագծերի, դրանց շուրջ քննադատությունների համար, բացի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, մեղադրում են նաեւ Վլադիմիր Վարդանյանին:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սահմանադրական դատարանի հարցի լուծմանը, որին իշխանությունները ներգրավվել են խորհրդարանի ձեւավորումից ի վեր եւ, այսպես ասած, հինգ փուլ անցել, տարբեր նախագծեր ներկայացրել, սակայն լուծման այդպես էլ չեն հասել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ ամենի հետ մեկտեղ առկա են քննադատություններ նաեւ եվրոպական կառույցների, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերի կողմից, եւ թիրախում երկու անձ է՝ Ռուստամ Բադասյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Դրան զուգահեռ վերջինիս համարում են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն միեւնույն ժամանակ մտածում են, թե այդ դեպքում ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ավելի կթուլանա, առանց այն էլ մշտապես քննադատությունների թիրախում է:

Սակայն, ամեն դեպքում, մի քանի օր է՝ Վլադիմիր Վարդանյանը «անհետացել է»՝ չցանկանալով հանդես գալ պարզաբանումներով: Նկատենք, որ նա պասիվ էր նաեւ հունիսի 30-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ: Թերեւս պատճառը հենց քննադատություններն են նրա հանդեպ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով