«Ազգային երգ ու պար» առարկան էլ են հանում դպրոցից նոր հանրակրթական պետական չափորոշիչով

«Ազգային երգ ու պար» առարկան էլ են հանում դպրոցից նոր հանրակրթական պետական չափորոշիչով։ Այն լավագույն դեպքում պարտադիրից դառնալու է կամընտրական։

2015-ից սկսած դեռ իմ օրոք ու նվիրյալների հետեւողական աշխատանքով ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանման ուղղված այս նախաձեռնությունը շատ լուրջ թափ էր ստացել եւ տեսանելի արդյունքներ տվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա տանելու են էլի մի տեղ կիսատ-պռատ, խիստ աղճատված ու կրճատված խցկեն, իրենց նորալեզվով ասած՝ ինտեգրեն։

Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ։

Բա որ ասում եմ, սա ինքնության դեմ դիվերսիա է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով