«Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը».Վահան Բաբայան

Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը

Ներքաղաքական զարգացումների այս դժվարին փուլում,երբ իշխանությունը ուզուրպացնում է ՍԴ-ն մի կարևոր փաստ մնում է ուշադրությունից դուրս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացանք թավշյա կառավարությունը հրաժարվել է ռուսական վարկից,որը տրամադրվում էր Մեծամորի ԱԷԿ-ի համար:Բոլորս էլ լավ հասկանում ենք,որ ԱԷԿ-ը լինելով ստրատեգիական նշանակության կարևորգույն օբյեկտ մշտապես կապված է եղել ռուսական կողմի հետ և մասնագիտական և անվտանգության և ֆինանսավորման առումով այն միայնակ պահպանելը բավականին բարդ և թանկ հաճույք է:Ավելին այն ունի նաև պաշտպանողական նշանակություն և թե Թուրքիայի,թե Ադրբեջանի պարագայում ստիպում է նրանց լինել զգոն և զգույշ ՀՀ դեմ իրենց պլանավորած գործողություններում,քանի որ յուրաքանչյուր ատոմակայան հանդիսանում է պատրաստի միջուկային վտանգ ահռելի մեծ շառավիղով:
1976թ շահագործվող ատոմակայանը փակվել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք,ինչը մենք մինչ օրս հիշում ենք և դժվար էլ մոռանանք:

Հիմա Նիկոլի կառավարությունը հրաժարվելով ռուսների վարկից,հիմնավորում է այն,որ վերանորոգումը և մյուս հարցերը կլուծենք պետական բյուջեի հաշվին,այն էլ այս աղետալի վիճակում հայտնված Հայաստանի բյուջեի հաշվին:Հարց է առաջանում իսկ ի՞նչու է նման որոշում կայացվել,չէ որ քաղաքական գործիչ պետք չի լինել,որ հասկանաս այս քայլի հակառուսական երանգները,չէ որ պարզ է,որ դա արվում է որոշակի դիսկոմֆորտ առաջացնելու համար ՌԴ ղեկավարության և Ռոսատոմի հանդեպ:
Իսկ ի՞նչու Նիկոլը չի հրաժարվում ասենք ՀԲ կամ ՀԱՀ վարկերից,վերջերս էլ ԱԺ հաստատեց 250մլն դոլարանոց վարկը:
Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ իրականում հնարավոր է,որ չունենալով բավարար միջոցներ և մերժելով ռուսական վարկը մի օր ատոմակայանը իրոք փակվի և «հպարտ» քաղաքացին մոմի լույսով չկարողանա իր հեռախոսը լիցքավորել հայհոյանքներ և անեծքներ գրելու համար,քանի որ Մեծամորի ատոմակայանը ապահովում է մեր երկրի էլեկտարէներգիայի ավելի քան 40%-ը:
Ի դեպ ԱԷԿ-ը հուլիսի 1-ից այսինքն այսօրվանից կանգնեցվել է 65 օրով

Հ.Գ Չմոռանանք նաև որ այս համատեքստում քննարկվում է նաև ռուսական ալիքները փակելու հարցը
Նավալնու Հ1-ի եթերում հայտնվելն էլ այսօր ձեզ կենդանի ապացույց

 

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով