Այսօր տեսնում ենք, որ ՀՀ պաշտոնաթող ղեկավար Սերժ Սարգսյանն է զբաղվում Ամարաս վանական համալիրով և վեր հանում Եկեղեցու տարաշաշրջանային այս կարևոր գործառույթը.Հայկ Կիսեբլյան

Ամարասի վանական համալիրի տարածքը գտնվում է ԼՂԻՄ-ի քարտեզի ծայրամասում և 3 կողմից շրջապատված է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում «գրավյալ տարածքներ» իսկ ասյօրվա դրությամբ՝ «անվտանգության գոտի» անվանված բնակավայրերով:
Սա զիջողական քաղաքականություն է:

Այնինչ Ամարաս վանական համալիրի պատմությունը վկայում է, որ այն չի գտնվել երբեմնի պատմական Հայաստանի ծայրամասում, այլ եղել է հոգևոր, կրթամշակութային և գիտական կենտրոն և օրրան: Եթե «թավշյա հեղափոխականներ»-ը լավ ուսումնասիրած լինեին Հայ եկեղեցու պատմությունը, կիմանային նաև, որ Ամարաս վանական համալիրը 5-րդ սկզբին եղել է տարածաշրջանի հոգևոր կենտրոնը և մտքի դարբնոցը: Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո, Ամարասի վանքում է հիմնել տարածաշրջանի և կարելի է ասել թե նաև ողջ Հայաստանի առաջին դպրոցը։ Ահա թե ինչի համար է կարևոր Հայ եկեղեցու պատմությունը: Այս ամենի իմացությունը կարևոր հաղթաթուղթ է Արցախի անվտանգութայն և տարածքային անվտանգության հարցերը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր պատմական հայրենիքի չափսերի և կենցաղվարության մասին պատկերացումը հստակորեն ուրվագծվում է մեր եկեղեցիներով ու վանական համալիրներով և չի սահմանափակվում Ամարասով:
Սակայն փոխարենն ի՞նչի ենք ականատես լինում: Դպրոցից հեռացվում է Հայ եկեղեցու պատմությունը, այսինքն, այդ պատմական եկեղեցական համայնքների նիստ ու կացի, ավադության, կենցաղվարության, գոյության մասին ուսուցումը, որը ոչ այլինչ է, քան զիջողական քաղաքականության սերմանում:

Պետության ղեկավարը պետք է որ գործի կառուցողական մտածելակերպով, զբաղվի կարևորագույն խնդիրներով և արժևորի նման ստրատեգիական հարցերը: Այնինչ հանձինս Նիկոլ Փաշինյանի, «թավշյա» կառավարությունն ընտրում է ոչ թե հաղթողի ճանապարհն, այլ պարտվողի և զիջողի ուղին:

Փոխարենն այսօր տեսնում ենք, որ ՀՀ պաշտոնաթող ղեկավար Սերժ Սարգսյանն է զբաղվում Ամարաս վանական համալիրով և վեր հանում Եկեղեցու տարաշաշրջանային այս կարևոր գործառույթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան էջից 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով