«Այս իրավիճակը ոչ միայն քո, այլև քո թիմի սխալների, ինչպես նաև հանցավոր անփութության պատճառով է»․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է .

«Նիկոլ. «Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• Ոչ միայն քո սխալի, այլ քո և քո թիմի սխալների, ինչպես նաև հանցավոր անփութության պատճառով։ Ու համոզված էլ չեմ, որ Նիկոլն առ այսօր լիովին հասկացել է իր սխալները։

• Աշխարհի 10 մլն դեպքերն իրենց պատասխանատուներին ունեն, բնականաբար… Զարմանալիորեն, դրանցից մոտ 4,5 միլիոնը ընդամենը 3 գերպոպուլիստների պատասխանատվության գոտում են. Թրամփի (ԱՄՆ՝ 2,75 մլն), Բոլսոնարոյի (Բրազիլիա՝ 1,43 մլն) և Ջոնսոնի (Բրիտանիա՝ 0,31 մլն)։

Տեղին է հիշել նաև Իսպանիայի վարչապետին (0,2մլն), որը ձախերի ու ֆեմինիստների աջակցությունը չկորցնելու համար համաճարակի առաջին շաբաթներին ամբողջ երկրով մարտի 8-ի ցույցերը թույլատրեց ու դրանց մասնակցեցին մի քանի հարյուր հազար մարդ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուղղակի Հայաստանի ղեկավարությունը Միացյալ Նահանգների, Իտալիայի, Իսպանիայի և մնացածների սխալները տեսնելու, հասկանալու և դրանք չկրկնելու համար մոտ մեկ ամիս ժամանակ ուներ։

Որը մսխեց իր իսկ հրահրած ներքաղաքական գզվռտոցներում։ Եւ մեծ հաշվով շարունակում է մսխել։

Այնպես որ 10 միլիոնին հանգիստ թողենք, խոսենք մեր խնդիրներից և դրանց մեղավորներից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով