Այս երկու անձինք՝ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարութփյունյանը, լավատեսություն ծծողներ են.Գարիկ Ուրումյան

Եթե 2018-ի «հեղափոխությունից» հետո հանրության մի ստվար զանգված լիահույս էր և լավատես, այս 2 անձանց «թեթև ձեռքով», իրարամերժ հայտարարություններով, ստերով, բացթողումներով, օրեցոր ավելի է հիասթափվում ու ընկճվում: Այս երկու անձինք՝ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարութփյունյանը, լավատեսություն ծծողներ են: Սակայն դա էլ չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ այս մարդիկ գործ ունեն մարդկային կյանքերի, ճակատագրերի և ազգի ապագայի հետ, այնինչ կարծես թե այդ ամենը չեն էլ գիտակցում:
Հիշեցնեմ.
Արսեն Թորոսյանը` առողջապահության նախարարն է, որը պատասխանատու է մարդկային կայնքերի ապահովության և առողջության համար, մի բան, որը շատ կարևոր է այս կորոնավիրուսային համաճարակի օրերում: Սակայն փոխարենն ի՞նչ ենք մենք տեսնում: Մի օր մի բան է ասում, հետո հերքում, մի օր նկատողություններ է անում և ցուցումներ, մյուսն օրն ինքն է իր սահմանած նորմերը խախտում, մտահոգ մարդկանց ահազանգերին չի արձագանքում, իսկ հետո ինքն է նույն բանն ասում ու անում, փոխարենը վտանգելով հարյուրավոր և հազարավոր մարդկային կյանքերն ու առողջությունը:
Արայիկ Հարությունյանը` ՀՀ ԿԳՄՍ` այսքինք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի սուպերնախարարն է, որը սակայն միայն կրթության և գիտության առաջ իր պարտավորթյուններն էլ դյուզն-ինչ չի կարողանում իրականացնել:
Մեկ հայտարարեց, թե դպրոական դասերը չեն դադարեցվի, հետո դադարեցրեց 1 շաբաթով, հետո վերսկսեց, հետո նորից դադարեցրեց և այդտեղ պարզվես որ ուսուցիչները ցայտնոտի մեջ են, չգիտեն ինչ անել, չգիտեն ինչպես առցանց դասընթաց կազմակերպել և թե ինչ պիտի անի նախարարությունը: Նրա նախարարությունը պատշաճ չկազմակերպեց նաև ԲՈՒՀերի ընդունելության քննությունները, որոնք բողոքի ալիք են առաջացրել՝ կատարվում են երթեր և ցույցեր: Նրա նախարարությունը պատշաճ չի կազմակերպում նաև 2020-2021 ուստարվա կրթական չափորոշիչների սահմանումը, ուսումնական տարվա պլանները: 7-12 դասարանների գրականության դասավանդման նոր չափորոշիչների նախագիծը հրապարակեցին` բողոքի ալիք առաջացրեց, փոփոխեցին և աշխատանքային լրամշակվող տարբերակը հրապարակեցին, և էլի բողոքի ալիք…
Հարկ է, որ բոլորը հասկանան, ոչ թե հանուն միջկուսակցական հետաքրքրությունների, այլ հանուն ազգի առողջության և վաղվա օրվա, այս երկու անձինք պետք է հեռանան:

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանի  ֆեյսբուքյան  էջից

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ». Ալիև

31.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով