Ասիմպտոմ է, բան չկա. Վանեցյանի մեկնաբանությունը կորոնավիրուսի դրական թեստից հետո

«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ թեստ է հանձնել երեկ՝ հունիսի 30-ին, պատասխանը ստացել է այսօր՝ հուլիսի 1-ի առավոտյան: Արթուր Վանեցյանի ինքնազգացողությունը լավ է: «Ասիմպտոմ է, բան չկա»,-ասաց Վանեցյանն ու հավելեց՝ ջերմություն ևս չունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով