Արթուրին առաջադրված մեղադրանքը անհիմն է.10 տարուց ավել է՝ անձնական դրդապատճառով միջադեպերը չեն կարող խուլիգանություն որակվել․ Ռուբեն Մելիքյանը՝ Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքի մասին

Ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գրեթե բոլոր փաստերը հանրությանը քաջ հայտնի են։ Կողմերի ներկայացրած երկու «նարրատիվների» տարբերությունները աննշան են։ Փաստ է, որ առաջինը հարվածել է Ալենը, երկրորդը՝ Արթուրը։ Հետևաբար՝ չէր կարող Արթուրին մեղադրանք առաջադրվել, իսկ Ալենին՝ ոչ։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Չէր կարող՝ իրավական պետությունում։ Իսկ բռնատիրական պետությունում կարող է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Արթուրին մեղադրանք է առաջադրվել։ Սպասենք գլխավոր դատախազի միջնորդությանը Ազգային ժողով՝ Ալենի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը թույլատրելու հարցով։ Միջնորդություն, որը պետք է լիներ երեկ, մաքսիմում՝ այսօր։

ՀԳ. Արթուրին առաջադրված մեղադրանքը՝ խուլիգանությունը, անհիմն է։ Արդեն 10 տարուց ավել է՝ անձնական դրդապատճառով միջադեպերը չեն կարող խուլիգանություն որակվել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով