Արգիշտի Քյարամյանն իր ընկերոջն ԱԱԾ տնօրենի խորհրդական է նշանակել.tert.am

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը շարունակում է ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ անել ու իր երիտասարդ ընկերներին տեղավորել աշխատանքի:

Ավելի վաղ, tert.am-ը հայտնել էր, որ Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն Արգիշտի Քյարամյանն է:

Սակայն իրեն մտերիմներով շրջապատելը Քյարամյանը դեռ չի ավարտել:

tert.am-ի աղբյուրները հայտնում են, որ իր աշխատանքային գործընկերոջը՝ Հայկ Երեմյանին Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական է նշանակել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Երեմյանը մինչ այդ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազն էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով