Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 153 է

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք, գրում է Տեղեկատվական շտաբը:

«3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 նոր դեպք:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ այսօր իրականացվել է 3079 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է Տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով