Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 215 է, 9-ի վիճակը գնահատվում է գնահատվում է ծանր

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:

Ունենք առողջացման 5 դեպք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով