Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 217 է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապակցված է Մարտակերտում հաստատված օջախի հետ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:

Բժիշկների գնահատմամբ՝ 9 հիվանդի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 217 մարդու մոտ, որից 154-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 62, ընդհանուր մեկուսացված է 126 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 217 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 991 փորձանմուշի հետազոտություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով