Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական

Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Զոյա Լազարյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական- Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով