Աղջիկն ինչ տեսել է, այն էլ ասում է, դուք եք նրան «ծնել»․ քաղաքագետը՝ «Իմ քայլին»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Իրենցքայլականները վրդովված են մի աղջկա խոսքերի վրա, ով ասել էր, որ օրենքն արհամարհած ունի, երբ ոստիկանը պահանջել էր դիմակ կրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրենցքայլականների վրդովմունքն անհասկանալի է, աղջիկն մտածում է ճիշտ այնպես, ինչպես իրենք. ինչ տեսել է, այն էլ ասում է։

Աղջիկն ինչ պակաս “ժողովուրդ” է՝ իշխանության տերը, իսկ “ժողովուրդն” օրենքից բարձր է, ինչ կուզենա՝ կանի։ Կուզենա դատարաններ կշրջափակի, կուզենա՝ դատավորին կպարտադրի իր վճիռը, կուզենա՝ կառավարության, կամ ռադիոտան դուռը կջարդի, կամ ասֆալտին կպառկեցնի ու կնկարահանի ֆեյսբուքում գցելու համար։ Կուզենա ՍԴ դատավորներ կփոխի ու սահմանադրություն կխախտի երբ ցանկանա։ Մի խոսքով, հեղափոխական սերունդ է և ձերքայլական ապագա պատգամավոր՝ ձեր պոտենցիալ կոլեգան։

Դուք եք նրան “ծնել” ու դուք էլ իր հետ պետք է համակերպվեք։ Միշտ չէ օրենք խախտելը ձեզ ձեռնտու լինելու, կյանքն ավելի բազմաբնույթ ու բազմակողմանի է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով