Եթե շատերի համար անակնկալ էր, ինձ համար արդեն օրինաչափություն է Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի գեներացումը

Փաշինյանի ամբողջ քաղաքական կարիերան ուղեկցվել է անհիմն մեղադրանքներով ու ատելության խոսքով ու դրանց ստորության մակարդակը ուղիղ կապ ունի իր՝ այդ պահի կարգավիճակի հետ։ Օրինակ, իշխանության զավթման ժամանակ օգտագործվում էր ատելության տարածումը՝ գործող իշխանության առանցքային դեմքերի նկատմամբ, որը ցավոք սրտի ստացվեց և կոնկրետ ծառայեց իր պետականաքանդ գործին: Հիմա էլ այդ զավթված իշխանությունը պահելու համար, Փաշինյան Նիկոլը նորից անցել է փաստերին՝ վիրավորանքներով պատասխանելուն, պատերին ծեփելուն և ասֆալտին փռելուն: Ո’չ, պարոն ազգաքանդ դիլետանտ, այս անգամ չի ստացվի ձեր անմակարդակության հասնող արտահայտություններով և անիմաստ թշնամական արարքներով, քանդված տնտեսությունը, ավերված ու անկարող բժշկության ոլորտը կարգավորել: Ո՚չ, պարոն դիլետանտ, այլևս հետ չեք բերի ո՚չ ձեր վարկանիշը, ո՚չ էլ կկարողանաք երկիրը կարգի բերել:

Իրավիճակի միակ լուծումը հասունացած հրաժականի պահանջը բավարարելն է։ Հեռացե՚ք պարոն Դիլետանտ, հեռացե՚ք՝ ամբողջ թիմով, գուցե՞ հաջողվի մի քանի հոդվածից խուսափել ու չավելացնել այդ մեծ ցանկը, չնայած՝ արդեն նույնիսկ տեղ չկա ավելացնելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ հիշեք, որքան ուշ հեռանաք, այնքան ավելի վատ է լինելու ձեր համար…

Միքայել Գրիգորյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով