Եթե նման դեպք լիներ «նախկինների» ժամանակ, ընդդիմադիր լրատվամիջոցներն իսկույն կսկսեին աղաղակել այն մասին, որ սա եղել է ԱԻՆ-ի անուշադրության և քաղաքապետարանի բացթողումների և խոտի չոր լինելու պատճառով.Լիլիթ Հովակիմյան

Երևանի քաղաքապետարանի «Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագիր» փաստաթղթի 3-րդ էջում կարդում ենք. «Ամենօրյա ուշադրության կենտրոնում են լինելու մայրաքաղաքի բնապահպանական խնդիրները: Մի կողմից բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում հանրային շահի ոտնահարումը, կանաչ տարածքների ոչնչացումը՝ նպատակային ծրագրեր կիրականացվեն կանաչապատման նոր մոտեցումների կիրառման և ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ»:
Նույն փաստաթղթի «Հիմնախնդիրներ» բաժնի 1-ին կետում էլ նշվում է հենց հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում հանրային շահի ոտնահարումը:
Սակայն մենք ի՞նչ տեսանք հունիսի 26-ի երեկոյան: Երևանում հրդեհվեց իր չափսերով 2-րդը («Դենդրոպարկ»-ից հետո) համարվող կանաչապատ տարածքը հանդիսացող, Ծիծեռնակաբերդի այգին:
Իսկ այսօր բարձրից արած ամենահասարակ լուսանկարով պարզ տեսնում ենք, որ այգու տվյալ հատվածը գրեթե ամբողջովին չորացած է եղել և փոքրիկ կրակն ու կայծն անգամ, կարող էր դառնալ նման հսկայածավալ հրդեհի առիթ ու պատճառ, որն էլ ամենայն հավանականությամբ հենց տեղի է ունեցել:
Եթե նման դեպք լիներ «նախկինների» ժամանակ, ընդդիմադիր լրատվամիջոցներն իսկույն կսկսեին աղաղակել այն մասին, որ սա եղել է ԱԻՆ-ի անուշադրության և քաղաքապետարանի բացթողումների և խոտի չոր լինելու պատճառով, այնինչ այսօր միայն այդ մասին խոսակցություններ են պտտվում: Փոխարենը ոմանք պնդում են, թե պատճառն ու «մեղավորը» հրառավությունն է եղել: Ո՜չ տիկնայնք և պարոնայք, նման հդեհը այդքան մեծ և չոր տարածքում, կարող է լինել ինչից պատահի, մի փոքրից կայծից, չհանգցրած ծխախոտի մնացորդից էլ և անգամ խոտերի մեջ մնացած կիսադատարկ շշի միջով անցնող արևի ճառագայքներից: Պետք չէ մեղաբվոր փնտրել, քանի որ դա արդեն իսկ կարող էր լինել ամեն ինչից, քանի որ փաստորեն տարածքը հասել էր օրհասկան վիճակի:
Իսկ պատճառը միգուցե և հենց այն է, որ այս օրերին մի քանի տոննա կշռող հատուկ մոդուլներով զինված ԱԻՆ բեռնատարներն անիմաստ են պտտվում Երևանով մեկ, իսկ մեր ԱԻՆ մասնագետներն էլ, իրենց մասնագիտական դիտարկումներն անելու փոխարեն`բարձրախոս են բռնում և հնչեցնում 10000 անգամ արդեն իսկ հնչաճ «կորոնավիրուսային» համաճարակի մասին հայտարարությունը:
Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի այս ամենը չմոռացվի և մեղավորները պատժվեն:
Նշեմ նաև, որ այս օրերին վտանգված է նաև Երևանի 3-րդ ամենամեծ «կանաչապ» տարածքը, եթե դա դեռ կարելի է այդպես անվանել: Խոսքը Նորքի այգու մասին է, որը ժամանակին կառուցվել է որպես Երևանի օդը ֆիլտրող և քամուց պաշտպանող վահան: իսկ այսօր այդ «վահանը» կիսված և կոտրատված է, մի մասը նույնպես չորանում է, մի մասում պարբերաբար շինարարական աղբ է թափվում և «հարթեցվում», իսկ մյուս մասում` խոյանում են նորանոր տներ:
Այսինքն՝ պարզվում է, որ երևանի 3 ամենամեծ կանաչապատ տարածքներից 2-ի վիճակն օրհասական է:

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ Լիլիթ Հովակիմյանի  ֆեյսբուքյան  էջից

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով