«Երկիրն աղետի մեջ է․ առաջին պատասխանատուն և առաջին օրինախախտը դու ես՝ Նիկոլ».Գևորգ Գևորգյան

Համավարակը խայտառակ տեմպերով ահագնանում է, իսկ դու մեղավորներ ես փնտրում: Մեղավոր ես համարում բոլորին, հասարակ ժողովրդին, բայց ոչ երբեք քեզ: Ու քեզ թվում է, թե էժան քայլերդ անցնելու են… Կարճ ժամանակ առաջ, քո օրինակով էիր անլրջության մաստեր կլասներ ցուցադրում ժողովրդին՝ փողոցում գրկախառնված սելֆիներով, սրճարան-ռեստորան այցերով, բուկլետներով, մարզերում հավաք-հանդիպումներով, Արցախում խնջույքներով…

Իհարկե այս ամենը տեսնելով է ժողովուրդը անպատասխանատու վարքագիծ դրսևորում՝ պարզապես հետևում է քեզ: Քո՝ «կոռոնավիրուսն ում շունն է» դիտարկումդ հենց սկզբից արմատապես անլրջացրեց վտանգը: Այո´,ցինիկաբար հեգնեցիր կյանքեր խլող աղետը, հանուն քո քաղաքական շահի։ Դու այդպիսինն ես, ժանտախտի ժամանակ խրախճանք անող, ներսից գողեգող թշնամու առաջ դարպաս բացող։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա էլ մեղադրում ես ժողովրդի՞ն, կառավարելու, պետական մոտեցում ցուցաբերելու, հակահամաճարակային ազգային ծրագիր իրականացնելու փոխարեն: Այս, մեղմ ասած, անլրջության, անպատասխանատվության սերմնացանը դու ես, իսկ դառը պտուղները քաղողը հասարակ ժողովուրդը, ցավոք:
Իսկ Բանակը՞, արածիդ հետևանքները ծանր են լինելու, եթե ռազմական գործողություններ սկսվեն, հազարավոր վիրուսակիրներն ե՞ն կամավորագրվելու, թե՞ վիրուսով հիվանդ ծնողն է գնալու զինվոր որդու կողքին կանգնի, սահման պահի: Այս ինչ տրամաբանությամբ ես դու ընդհանրապես ապրում, դատողություններ անում, իրավիճակը գնահատում.․․

Օր առաջ հրաժարակա´ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի´ր:
Ամեն մի հայ մարդու կյանքը թանկ է ու մեծ արժեք մեզ համար: Գնա´, որ ոլորտի պրոֆեսիոնալներն ու նվիրյալները լծվեն պետականություն փրկելու, այս աղետի ճանապարհը կտրելու գործին: Հեռացիր՝ թիմովդ հանդերձ, վայելքներիցդ հրաժարվիր, մարդկային կյանքերը թանկ են, շատ թանկ:
Առողջություն եմ մաղթում բոլորին, իմաստություն մեր Ազգին, Աստված պահապան մեր Սրբազան Հայրենիքին:

Հ․Գ․ Իսկ դուք ու՞մ դիրքերում եք խրամատ փորում․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանի   ֆեյսբուքյան    էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով