Երևանի Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet Aveo» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

Հունիսի 19-ին, ժամը 23։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Chevrolet Aveo» (վարորդ՝ Ռաֆայել Հ․, ծնված 1986 թ․) և «Lada Priora» (վարորդ՝ Գարիկ Վ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ռաֆայել Հ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով