Երբ մենք կոնսոլիդացիայի ու կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու կոչեր էինք անում,Փաշինյանը սամասուդով էր պատասխանում

Երբ մենք կոնսոլիդացիայի ու կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու կոչեր էինք անում,Փաշինյանը սամասուդով էր պատասխանում։

Հատուկ Նիկոլի ու հանկարծ պետական շահն ու կորոնավիրուսի վտանգը գիտակցած իշխանության ներկայացուցիչներին հիշեցնեմ,որ դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը,իսկ ավելի ճիշտ՝ մարտի 15-ին,կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու,համերաշխություն ձևավորելու ու ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու կոչով եմ հանդես եկել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան լսել եմ «թու թու թու»,«կորոնավիրուսն ում շունն է՞»,,«հատիկ-հատիկ պինցետով կքաշեմ»  անլուրջ ու գոռոզ արտահայտություններ։

Կրկնում եմ,մենք ենք դեռ 3 ամիս առաջ կոնսոլիդացիայի ու լրջանալու կոչ արել,որը դուք արհամարհել եք ու Հայաստանը վեր եք ածել աղետի գոտու։

Հիմա եկել եք,էս ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անհարմար է պարոնայք։

Առողջություն և զգոնություն եմ մաղթում բոլորիս։

Էդուարդ  Շարմազանովի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով