Երբ քաղաքական դիակը, որը ողջ իր քաղական կարիերայի ընթացքում վարել է պարտվողական և հայատյաց քաղաքականություն այսօր դուրս է եկել իր սև «ամրոցից» և խրատներ է տալիս.Արմեն Ամիրջանյան

Երբ քաղաքական դիակը, որը ողջ իր քաղական կարիերայի ընթացքում վարել է պարտվողական և հայատյաց քաղաքականություն այսօր դուրս է եկել իր սև «ամրոցից» և խրատներ է տալիս ։

Եթե 2008թ֊ի հանրահավաքների ելույթները լսել էք, առավել ևս այս քաղաքական ֆիգուրի, ով շատ մանրամասն նկարագրել էր վերջին 2֊3 տարիների իրադարձությունները նա բառ առ բառ ասել է դեռ 2008թ֊ին, և այդ իրադարձությունները տեղի ունեցան կետ առ կետ ինչ ես որ նկարագրվել էր հենց ԼՏՊ֊ի կողմից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշենք նաև այդ մարդու ,փայլուն»մտքերը ուղղված Ազատագրված Արցախի հանրապետությանը, կարգավիճակին և ժողովորդի ինքնորոշման իրավունքին… ինչն էլ եղավ իր նախագահության վաղճանը։

Նաև նույն ալիքի վրա է մնացել ներկայիս ռեժիմի պարագլուխը, որը բացի իր պարտականությունները կատարելուց զբաղված է ամեն ինչով, և որի ապիկարության և անհաջողությունների համար մեղավոր են բոլորը բացի իրենից։

Հիշենք «կիրթ» ալիևին, նրա կնոջը Արցախի սուրբ հող հրավիրողին, հայ մայրերին արված խաղաղասիրական կոչերով, որը բառի բուն իմաստով ասում էր թուրքից ներողություն խնդրեք։ ՔՊ֊ ական թուրք ներող պատգամավորին… էլ որը ասեմ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

30 տարի դոշ էիք ծեծում «թալանում» են երկիրը։ Իսկ ի՞նչպես եղավ, որ թալանված երկրի նորընտիր ղեկավարությունը 1.5 մլն. Դրամ աշխատավարձ և ամեն ամիս նույնքան պարգևավճար է ստանում, քաղաքապետի աշխատավարձը նույն ինքը քաղաքապետը դարձրեց 1մլն. Դրամ նախկին 500 000դրամի փոխարեն, իսկ պարգևավճարների մասին արդեն ավելորդ է խոսել։

ԱՄՆ կատարած անիմաստ այց, որի համար ծախսվեց պետ բյուջեից մոտ 1մլն ԱՄՆ դոլար, և սա միակ դեպքը չէ։ 2 գեր թանկարժեկ զրահապատ ներկայացուցչական դասի Mercedes-Benz ավտոմեքենա, մեկ Nissan Pathfinder ամենագնաց, որը անձնական կարիքների համար է օգտագործվում, 55մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ ինքնաթիռ . և սա դեռ ողջ ցանկը չէ։

Եզրակացությունները թողնում եմ ձեզ, վերը թվարկվածի ողջ ցանկին կարող եք ծանոթանալ հենց կառավարության էջից, և ես դեռ ներկայացրել եմ մի փոքր մաս։

Եվ այսքանից հետո ի՞նչ, որ մեկը իրեն իրավունք է վերապահում խոսել բարոյական արճեքներից, հայրենասիրությունից։ Ով ով բայց դուք դրա իրավունքը չունեք։

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ Արմեն Ամիրջանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով