Վթար Հնաբերդ գյուղում․ տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ

Հունիսի 4-ին, ժամը 21:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարարտի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Սամվել Գ․-ն (ծնված 1965 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լիլյա Գ․-ին (ծնված 1971 թ.) և Վազգեն Գ․-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները ևս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բժիշկները Հրաչիկ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով