Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, ևս 6 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 805 դեպք, վարակվածներից 650-ն առողջացել է, 13-ը` մահացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2424 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 304-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 705 588 է, մահացել է 393 264 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով