Վենետիկի հանձնաժողովի նախագահի այսօրվա նամակն եկավ ապացուցելու, որ ձեզ խաբում են…

Փաշինյանական թավշյա թիմն իշխանության գալուց հետո միջազգային ամենատարբեր կառույցներից ստանում է սթափության տարբեր իմպուլսներ, բայց, ինչպես ասում են, նա շարունակում է` մինչև վերջ խայտառակվելու պայմանով:
Այս պարագայում նրա խայտառակվելը նշանակում է պետության խայտառակում մինչև վերջ:

Փաշինյանամերձների հեքիաթներն այն մասին, որ միջազգային հանրությունը ողջունում է իր բարեփոխումները, ամբողջովին հորինվածք էին:
Բուքիքիոյի այս նամակով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Փաշինյանն ու իր թիմը կուրացել են իրենց ամբիցիաների բավարարման ճանապարհին և փորձում են ամեն գնով հասնել իրենց նպատակներին` ի հեճուկս իրավունքի և պետականության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Ալենսիմոնյանամերձ շրջանակներից ՍԴ-ում պաշտոն ստանալու խոստումներ ստացած որոշ անձանց խորհուրդ եմ տալիս սահմանադրության բռնաբարությունից խոսելուց առաջ երկար մտածել: Դա կօգնի չխորտակվել սեփական ընկճախտի ճիրաններում:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով