«Վատ լուր ունեմ.Երեկ 697 դեպք ենք արձանագրել: Մեր առողջապաական համակարգը ճկռում է արդեն».Փաշինյան

«Վատ լուրեր ունեմ, համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում». առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ մենք մի իրավիճակում ենք, որ առողջապահական համակարգն այլևս չի դիմանում:

«Երեկ արձանագրել ենք 697 դեպք: Ունեցել ենք 6 մահ, ևս 9-ը վարակված են եղել կորոնավիրուսով, բայց բժիշկների կարծիքով այլ պատճառից են մահացել:  Մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատություններն ուղղակի կարող են և արդեն այդ վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողնանում հոսպիտալացանել: Խնդիրը բաժանված է երկու մասի: Կան մարդիկ, որոնք ինձ նման կորոնավիրուսով վարակված լինելով, ահա այսպես , իրենց տանն են, կյանքը շարունակում են սովորական ռեժիմով: Մենք՝ ես, Աննան և Մարիամը, երեկ ավելի մանրամասն բժշկական հետազոտություն անցանք, պարզվեց թոքաբոբրբ չունենք: Հիվանդությունը սվոորաբար սիմպտոմներով սկսվելու պարագայում  է բարդանում: Մենք վիճակագրություն ունենք, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10 տոկոսի մոտ է հետագայում բարդություններ առաջանում:Այսինքն 10 տոկոս հավանականություն կա, որ մեզ  կսկսի թոքաբորբ զարգանալ։ Փոքրիկներին ավելի մանրամասն հետազոտության կենթարկենք այսօր, չնայած իրենց մոտ էլ նույն վիճակն է»,-ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երբ ընդհանուր հիվանդների թիվը 1000 է, 750-ն ասիմպտոմ են, 250 հոգին ծանր՝ խնդիր է առողջապահական համակարգի համար, երբ հիվանդների թիվը 10.000 է, արդեն 2500 են այն մարդիկ, որոնք ինտեսնսիվ բուժօգնության կարիք ունեն: Մենք եկել հասել ենք այս եզրին: Մեր առողջապաական համակարգը ճկռում է արդեն»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ վարակի աղբյուր են հանդիսանում հիմնականում այն մարդիկ, որոնք սիմպոտմներ չունեն և չգիտեն էլ, որ  հիվանդ են: Վարչապետը պատմեց,  թե երբ է իմացել է վարակված լինելու մասին, ոչ մի ախտանշան չի ունեցել, պարզապես հերթական թեստավորման ժամանակ արդյունքը դրական է եղել:

«Ես 15 օրը մեկ պրոֆիլակտիկ թեստ եմ հանձնում, բացի դա նաև զինվորների հետ  պետք է հանդիպեի: Հիմա ես գիտեմ, որ հիվանդ եմ և ոչ ոքի չեմ վարակի, բայց մեր երկում կա մոտ 20-25 հազար, գուցե 30 հազար ասիմպտոմ մարդ, որոնք չգիտեն, որ իրենք հիվանդ են, շրջապատի մարդիկ էլ չգիտեն:  Այս մարդիկ տրանսպորտի մեջ են, փողոցում են, աշխատանքի վայրում են, շատ կարևոր է, որ բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր, շփումների ընթացքում կիրառենք կանխարգելիչ միջոցներ»,-ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետը հիշեցրեց, որ այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է նաև բաց վայրերում և կոչ արեց բոլորին միանալ իր կազմակերպած  ֆլեշմոբին՝ նկարել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերն ու հանրայնացնել դրանք:

«Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում և մեզանից յուրաքանչյուրն իրենից կախվածն անի տարածումը կանխելու համար՝ ինքը պահի կանոնները, ուրիշներից պահանջի պահել հակահամաճարակային կանոնները, խախտման դեպքերը հրապարակի սոցցանցի իր էջում : Ոստիկանությունում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը արձագանքելու է օնլայն ահազանգերին»:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ   արտակարգ դրության ընթացքում Կառավարության իրականացրած միջացառումներից մեկի շրջանակում 100 մլդ դրամ աջակցություն է տրամադրվել շահառուներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով