«Տիկին Հակոբյան, ձեզ և ձեր ստախոս ամուսնուն չհավատալու բազմաթիվ պատճառներ կան».Տիգրան Վարդանյան

Տիկին Հակոբյան, դուք ինձ զարմացնում եք: Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ դուք եք զարմանում, երբ ձեզ չեն հավատում: Տիկին Հակոբյան, ձեզ և ձեր ստախոս ամուսնուն չհավատալու բազմաթիվ պատճառներ կան:

1. Յուրաքանչյուր հայ, երբ իմանա որ ինքը, իր կինը, առավելևս իր երեխաները վարակվել են covid-ով, վստահ եմ, որ ձեր ամուսնու նման, երանության մեջ դա չի հայտարարի, եթե իհարկե չի պատրաստվում իր հայտնի 100 փաստի մեջ ներառել այդ հանգամանքը, որպես՝ ձեռքբերում: Սա պատճառ է ձեզ չհավատալու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Յուրաքանչյուր հայ, երբ իմանա, որ իր երեխաները վարակված են covid-ով, կմեկուսացնի իր երեխաներին, ոչ թե թույլ կտա, որպեսզի վերջիններս գնան Ենոքավան և ժամանակ անցկացնեն: Սա ևս չհավատալու պատճառ է:

3. Ձեր ամուսինը հայտարարում է, որ covid-ի թեստավորման պատասխանները դրական են և դուք՝ բոլորդ, սիմպտոմներ չեք ունեցել: Տիկին Հակոբյան, անсимптом հիվանդը, նման է այն կնոջը, որ ասի «ես հղի եմ, բայց հղի չեմ», կամ «ես չեմ կենակցել, բայց հղի եմ» կամ առանց տղամարդու սերմահեղուկի է բեղմնավորվել և հղիացել: Աբսուրդ է չէ՞: Սա ևս պատճառ է ձեզ չհավատալու համար:

4. Ձեր ամուսինը երկու տարի շարունակ ինչ ասել է, բառիս բուն իմաստով ստել է և քիչ չեն տեսաձայնագրությունները, որտեղ դուք անձամբ զարմանք եք ապրում նրա արած հայտարարությունների ժամանակ: Սա ևս պատճառ է չհավատալու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. Տիկին Հակոբյան, էն ձեր ապուշ եղբայրը ասում է, որ եկել է ձեր տուն, բայց ո՛չ Նիկոլի, ո՛չ ձեր, ո՛չ երեխաների հետ կոնտակտ չի ունեցել: Բա ի՞նչի էր եկել: Կա՞րող է կես դրույքով այգեպան է աշխատում, եկել էր ծաղիկները ջրեր գնար: Նման հայտարարությունները ևս պատճառ են, որպեսզի ձեզ չհավատան:

6. Չնայած նրան, որ Պուտինը շնորհավորել է ձեր ամուսնուն ծննդյան կապակցությամբ, այնուամենայնիվ չար լեզուները ասում են, որ ձեր ամուսնուն չեն հրավիրել «պառադին», հետևաբար սա շոու է կազմակերպված, որպեսզի «կռուտիտի» հնարավորություն ունենաք: Սա ևս պատճառ է, որպեսզի ձեզ չհավատան:

Կարող եմ երկար շարունակել, բայց այսքանը երևի թե բավական է:

Տիգրան  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով