Թույլ տվողիս մի նայեք

Բանից պարզվում է, որ մեր հայրենիքի վրա պատրաստվում է աննախադեպ հարձակում «անցյալի ուժերի կողմից»: Համաժողովրդական սերը վայելող լավ դերասանից քաղաքական բայղուշի վերածված Միքայել Պողոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի սրտաճմլիկ ուղերձ, որն աչքի է ընկնում իր պատեհապաշտությամբ: Օպորտունիստ դերասանը բառեր չի խնայել հանրության շրջանում դարձյալ ատելություն սերմանելու և ժողովրդին նորից մերոնց ու ոչ-մերոնց բաժանելու համար:

Ի գիտություն պարոն դերասանին նշենք, որ ամբողջ աշխարհում արդեն գրեթե ավարտվել է այն պատերազմը, որը Հայաստանում դեռ չի հասել իր կուլմինացիային: Այնպես որ խնայեք ձեր խոսքերը, պարոն դերասան, և ձեզ միացած վինտաժային սերնդի այլ «հեղափոխականներ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեպետ պարոն Պողոսյանը իր գրառման մեջ անուններ չի տվել, սակայն ալեգորիայի միջոցով փորձել է թիրախավորել 2018 թվականի պարլամենտական ընտրություններին ձայների 4 տոկոս հավաքած ՀՀԿ-ին:

Պարոն Պողոսյանին հիշեցնենք, որ ոչ շատ վաղ անցյալում նա եղել է ՀՀԿ ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ, 2015 թվականին նույն «անցյալի ուժերի կողմից» ստացել է ժողովրդական արտիստի կոչում և առհասարակ իր գործերը այդ ժամանակ վատ չեն եղել:

Հասկանալի է, որ այսօր նա ընդամենը ցանկանում է, որ իր գործերը այս իշխանության օրոք նույնպես շարունակեն լավ լինել և այդ պատճառով ինքնակամ կամ ուղղորդված հեղինակել է այս ատելություն սերմանող և ըստ էության բռնության կոչեր պարունակող պամֆլետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերվում է ձեր կողմից շահարկվող հայ ժողովրդի ազատատենչ ոգուն, ապա դուք ոչ մի ազատատենչ ոգի էլ չունեք, դուք պարզապես ծառայում եք խունտային, որն եկել է իշխանության սահմանադրական կարգի տապալմամբ, որպեսզի պահպանեք ձեր բարեկեցիկ կյանքը: Երբեմնի սիրված դերասանի տեքստի կեսից տպավորություն է ստեղծվում, որ նա գրում է օրվա իշխանության մասին՝ խաբեություն, զրպարտություն, թալան, դավաճանություն, կաշառք և շանտաժ: Հեղինակը նույնիսկ իրեն իրավունք է վերապահում իրեն նույնացնել և ընդհանրացնել երկրի մտավորականության ներկայացուցիչների հետ, ինչը զավեշտ է, և այդ ներկայացուցիչների կողմից բռնության կոչ է անում՝ բառացիորեն հայտարարելով պատերազմ այն 4 տոկոսին, ովքեր հանդգնում են խոսել օրվա իշխանության ապիկարության, դիլետանտիզմի և վնասակար լինելու մասին: Մի վախեցրեք հայ ժողովրդին ձեր ցնորամիտ բարբաջանքով: Իրականում իշխանության վտանգավոր գործողությունները քննադատողներն շատ ավելի մեծաթիվ են:

Հիշեք, որ ձեր կողմից անհիմն «ժողովրդամետ» որակված իշխանությանը ընտրել է ձայնի իրավունք ունեցողների ընդամենը 31.9 տոկոսը: Այնպես որ վստահ կարելի է ասել, որ նրանք փոքրամասնությունն են ներկայացնում: Պարոն Պողոսյան, միգուցե դուք ձեզանով եք չափում, բայց հայ մարդը երբեք չի ապրել կիսասոված և վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Ավաղ, այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է անօրինական գործընթացների արդյունքում իշխանության եկած խունտան սեղմում ազատամտության ձայնը հնչեցնողների կոկորդը իր հակաժողովրդավարական գործելաոճով: Մենք տեսնում ենք, որ այլախոհությունը և ընդդիմախոսությունը այսօր խիստ պատժվում է իշխանության կողմից: Խոսքի ազատությունը որպես մարդու հիմնարար իրավունք անպատիժ ոտնահարվում է այսօրվա Հայաստանում: Դուք ակնարկում եք, որ այդ «անցյալի ուժերը» խաղում են ժողովրդի առողջության հետ:

Արվեստագետին ներելի է երբեմն կտրվել իրականությունից, բայց աշխատեք այդպիսի պահերին հանրային տիրույթում գրառումներ չանել: Դուք մոլորության մեջ եք: Այդ փաշինյանական խունտան է խաղում ժողովրդի առողջության հետ: Դեռ փետրվարին իմանալով Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին՝ իշխանությունը բոլորիս առողջությունը ստորադասեց սեփական քաղաքական օրակարգին: Եզրափակելով հիշեցնենք պարոն Պողոսյանին և իր շուրջ հավաքված քծնող պատեհապաշտներին, որ ֆաշիստական Գերմանիայի առաջնորդը նույնպես կոչ էր անում պատերազմ հայտարարել և ազատվել բնակչության այն մասից, որը խանգարում էր իր պայծառ գաղափարների իրականացմանը: Ավելին, երիտթուրքերը իրականացրեցին իրենց ոճրագործությունը նույն մղումներով՝ աղատվել հանրության այն մասից, որը կարող է իրական և գաղափարական ընդդիմություն լինել ժամանակի իշխանությանը: Դուք եղել եք սիրված դերասան, ձեր էժանագին պամֆլետի համահեղինակը լուրջ բժիշկ է, մնացեք ձեր տիրույթում և ձեր բարձրության վրա:

Դուք չէ, որ պիտի ինչ-որ բան թույլ տաք կամ թույլ չտաք: Ամեն ինչ որոշելու է ժողովուրդը, որն արդեն սթափվում է էյֆորիայից և լայն բացված աչքերով տեսնում է, որ իրեն ամբարտավան ձևով խաբել և օգտագործել է հակահայկական ուղղվածություն ունեցող քաղաքական ուժը: Իսկ բռնության կոչեր անողները կհայտնվեն ոչ միայն քաղաքական այլև բարոյական աղբանոցում:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով