Տեսախցիկը ֆիքսել է Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը․ shamshyan.com

Տեսախցիկը ֆիքսել է երեկ՝ հունիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած խոշոր և ողբերգական ավտովթարը, որի հետևանքով 1 հոգի մահացել էր, 5 հոգի տեղափոխվել հիվանդանոց․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Երեկ, Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել էին Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ հայտնվել էր Opel-ի տակ:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ: Փրկարարները Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս էին բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարներն իրականացրել էին հովացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով