ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում. քաղաքացին հոսպիտալացվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար

Հունիսի 5-ին, ժամը 12:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Pajero» (վարորդ՝ Դավիթ Կ․) և «Honda» (վարորդ՝ Հասմիկ Ե․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Pajero» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Կենտրոնական փողոցի թիվ 1 տան բակում․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ Քաղաքացին հոսպիտալացվել է, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով