Շնորհակալություն Վերաքննիչ քրեական դատարանին ի դեմս պարոն Մարաբյանի օրինականությունն ու արդարությունը վերահաստատելու համար

Իրականում այսօր դեռ շատ կարևոր է ,թե գործը ում կմակագրվի։Եվ հենց այդ պահից գրեթե պարզ է դառնում ՝հույս ունենալ ,թե ոչ Արդարության,օբյեկտիվության ,հիմնավորվածության և սկզբունքայնության տեսանկյունից։2020թ. հունվարից անձը անհիմն գտնվում էր կալանքի տակ,անգամ հաղթահարված չէր իրեն մեղսագրվող արարքի կատարման «հիմնավոր կասկածի»շեմը ,սակայն որոշ դատարաններ գտնում էին ,որ քննիչի միջնորդությունը հիմնավոր է և ևնթակա է բավարարման , մինչ այն պահը ՝ երբ ի վերջո բողոքը մակագրվեց Վերաքննիչ դատարանի դատավորներից ամենահզորներից ՝ պարոն Մարաբյանին և 18.06.2020թ. վերացվեց կալանքը։

Շնորհակալություն Վերաքննիչ քրեական դատարանին ի դեմս պարոն Մարաբյանի օրինականությունն ու արդարությունը վերահաստատելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անընդհատ խոսվում է դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության, դատական համակարգի նկատմամբ անվստահության մասին , պարոն Մարաբյանի նման դատավորները վերականգնում են մարդկանց կորցրած հույսը , հավատ են տալիս ,որ «իրենքկ»  ան և ամեն ինչ անելու են , որ անվերապահորեն ամբողջ համակարգը ունենա այնչափ վստահություն ,ինչ չափ վայելում են մեր դատական համակարգի «Հենասյու» հանդիսացող Դատավորները։
ԴԱՏԱՎՈՐԸ ԽՈՍՈՂ ՕՐԵՆՔ Է ,ԻՍԿ ՕՐԵՆՔԸ ՀԱՄՐ ԴԱՏԱՎՈՐ։

Փաստաբան   Գայանե  Ղուլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով