«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասն իբր ստվերելու համար Նիկոլ Փաշինյանի քարոզչական բրիգադը ինչ քայլի ասես որ չդիմեց: Էլ «հայհոյեք ինձ, բայց չնայեք» խեղկատակության բեմադրում, էլ ֆեյքային գրոհներ, էլ բանգլադեշցիների ջղային սմայլիկներ, էլ հոգեխանգարմունքի հասած պատգամավորներ: Միևնույնն է, ոչինչ չի օգնում. Մինասյանի սերիաների դիտումները գումարային կես միլիոնն անցնում են ու անընդհատ աճում: Այսօր էլ արդեն մնացել են սոռոսյուգենտի թերմացքի` Իոաննիսյանի հույսին:

Ամեն բան օրինաչափ է. երբ ակնհայտ է, որ ժողովուրդը չի համակերպվում մի խումբ փողոցային արկածախնդիրների կողմից իրեն ավանակի տեղ դնելու փաստի հետ, ուրեմն սոռոսական թերմացքը դաշտ բերելու ժամանակն է: Օրինաչափ է, որովհետև նորմալ հասարակություններում աղբը աղբամանում են պահում, որ գարշահոտություն չտարածվի, բայց քանի որ մեր երկրում հիմա ոչ ստանդարտ իրավիճակ է, ապա աղբը հելել է տրոլեյբուս: Բան չմնաց, մի քիչ էլ քթներս փակած ման կգանք: Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները: Հիմնովին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միհրան  Հակոբյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով