Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ դիմել է Դոնալդ Տուսկին․ Արմեն Աշոտյան.168.am

«ՀՀԿ-ի թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը Եվրոպական միության հետ հարաբերություններում մեր աչքերի առջև անխնա մսխվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով այն քայլերը, որոնք ՀՀԿ-ն նախաձեռնել է  ԵԽ-ում ընդունված աղմկահարույց հայտարարությունից հետո։

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանում կոշտ և ոչ հայանպաստ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև  նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։  ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ  խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք խորապես ցավում ենք այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասված է ԵԽ պատգամավորների ընդունած հայտարարության մեջ։

Մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով