«Սա թանգարանային նմուշ է…Ողբամ քեզ Հայ ժողովուրդ…». Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյան  ֆեյսբուքյան  իր  էջում  պատասխանել  է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աթուր Մանուկյանին:

« Եթե մի քանի տասնամյակ անց կարիք լինի բուհական լսարաններում ապագա սերունդներին բացատրել, թե ինչ է նշանակում փնթի գոյացություն, որը պատահմամբ հայտնվել է երկրի օրենսդիր մարմնում և էքստազի մեջ ընկած՝ անբովանդակ բարբաջում է իրեն անհայտ թեմաներով, թող նայեն այս տեսանյութը…
Սա թանգարանային նմուշ է…
Բայց խնդրում եմ՝ նայել պետքարանում, որ զզվանքի զգացումն ավարտվի կերամիկական պետքասարքում…
Եվ սա նոր Հայաստանի պատգամավորն է…
Ողբամ քեզ Հայ ժողովուրդ…»,- գրել է  Գևորգ Պետրոսյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք,որ այսօր  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աթուր Մանուկյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձություններին, հայտարարել  է, որ «Մեզնից էլ ժողովուրդը հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք էնտեղ, որտեղ պետք ա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով