ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ-ում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը, որին  հեռավար կերպով մասնակցում է նաև Փաշինյանը: Նա, ներկայացնելով 2019 թվականի ցուցանիշները, նախ նկատեց, որ քննարկումը տեղի է ունենում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պարագայում:

«Քանի որ այնպես ստացվեց, որ բյուջեի կատարողականը քննարկում ենք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում և քանի որ նա լքելու է այդ պաշտոնը, ես ոզում եմ օգտվել առիթից՝ հայտնել շնորհակալություն նրան այս ընթացքում կատարված աշխատանքների համար: Կարծում եմ՝ Պետական եկամուտների կոմիտեիում, ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում և հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են Դավիթ Անանյանի պաշտոնավորման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք,որ  երեկ հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով