Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում ՌԴ դեսպանը քննարկել են կորոնավիրուսի հետևանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետևանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն ու դրա մեղմմանն ուղղված միջոցառումները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են նաև Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ սույն թվականի հունիսի 23-ին կայացած հանդիպման շրջանակներում քննարկված երկկողմ օրակարգի արդիական հարցերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով