Փող չունեցողը, որպես իր խնդիրների առիթ և պատճառ, շատ ու շատ հաճախ հանիրավի մեղադրում է այն անձանց, ովքեր որ այդ փողը ունեն

Շատ հեշտ է կյանքում իրեն բավարարող հաջողությունների չհասած, ցանկացածի չափ գումար չվաստակող, ուզածի պես չապրող անձին, այն անձին, որն ապրում է առանց հոգևոր ներդաշնակության և ուրախության ու իր տեղը չի գտնում՝ մեղքերի մեջ մեղադրել նրանց, ովքեր որ այդ ամեն ինչ ունեն:
Փող չունեցողը, որպես իր խնդիրների առիթ և պատճառ, շատ ու շատ հաճախ հանիրավի մեղադրում է այն անձանց, ովքեր որ այդ փողը ունեն:
Շատ հեշտությամբ նրանց հնարավոր է լինում թույն ու թարախ ներարկել, ներշնչել, թե իրենք ամենևին էլ վատը չեն և սարքել «օլիգարխների և թալանչիների» դեմ պայքարող բութ գործիք:
Շատ հեշտությամբ նրանք հավատում են, որ իրենց դժբախտության պատճառն ուրիշն է և ոչ թե իրենց անկրթությունն ու անբանությունը, որ մեկ ուրիշն է իր փողով ավտոմեքենա, մեքենայի բանտաժ կամ տուն առնում:
Նրանց թվում է, թե այս կամ այն ունևորի կամ մեծահարուստի ունեցվածքը հաշվելով, իրենց ու իրենց նմանների ունեցվածքն են հաշվում:
Նրանք կարծում են նաև, որ ժողովրդի մասին մտածող կերպարը, չի կարող «աղքատ» երկրում այսքան մեքենա կամ տուն ունենալ և ոչ էլ դառնալ այդքան հարուստ:
Նրանք տեսնում են «շոշափվող» այս կամ այն անձի ունեցվածքը, բայց չեն տեսնում «չշոշափվող» 10 այլ անձերի 10 անգամ ավելի մեծ ունեցվածքը: Մեծ մասամբ նրանք չեն տեսնում, քանի որ դա այլևս Հայաստանում էլ չէ:
Ասեմ իմանաք, Հայաստանից դուրս, հայերը Ծառուկյանի ունեցածից 10000 անգամով ավելի շենքեր ու շինություններ են սարքել և մեքենաներ և բիզնեսներ դրել, որոնք վաղը մնալու են օտարին և մի քոռ կոպեկի օգուտ չեն տալու ազգին ու մեր պետությանը:
Այդ ամենը բավարար կլիներ, որ ներկայիս Արցախ-Հայաստանը միասին վերցված լիովին շենացնեինք, բնակեցնեինք ծաղկեցնեինք, այնինչ դա չկա: Մենք այդ ամենից զրկվել ենք, այնպես որ դեռ շնորհակալ պիտի լինեք Ծառուկյանին, որ ինքն իր փողերը, իր մեքենաները, բիզնեսները, Հայաստանում է դրել:

Ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով