«Փաստերը սխալ են ներկայցված: Ես ասել եմ մի բան և ներկայացվել է՝ մեկ այլ բան».Ալեքսանդր Ազարյան

Խնդիրներ եմ ստեղծում այն անձանց նկատմամբ, որ ինձ ձեռնոց են նետում և խնդիրներ առաջացնում. լրագրողների հետ զրույցում նշեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀՔԾ պետի հետ անձնական խնդիր ունի՞:

Հարցին, թե դուք նշում եք, որ միջնորդություն ներկայացնելու պահի դրությամբ դատական նիստի արձանագրությունը չեն ունեցել, դատավորը պատասխանեց՝ դուք համաձայն չեք, որ վարույթ հարուցելու համար դատական նիստի արձանագրության ունկնդրումը պարտադիր է. «Փաստերը սխալ են ներկայցված: Ես ասել եմ մի բան և ներկայացվել է՝ մեկ այլ բան»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով հարցին, եթե որևէ մեկ այլ դատավոր նման արտահայտություններ աներ, ինքը հարց չէր բարձրացնի նրա անկողմնակալության և անաչառության համար, Ալեքսանդր Ազարյանը նշեց, որ ինքը հարց կբարձրացներ ՝արդյո՞ք այդ դատավորը նման արտահայտութուններ անելու հիմքեր, առիթներ ունեցել է, թե ոչ:

Լրագրողը հետաքրքրվեց՝ Ռ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել եք նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, հնարավո՞ր է, որ այդ հանգամանքը գնահատվի, որպես Ռ․ Քոչարյանի կողմից լինել, դատավորը պատասխանեց․

«Եթե կաշկանդված լինելու նման առիթներ, հիմքեր ունենայի, ես ի սկզբանե ինքնաբացարկ կհայտնեի: Նշեմ , որ ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատելու մասին հանգամանքը ներկայացրել եմ դատական նիստը սկսելուց անմիջապես հետո: Կողմերին նշել եմ, որ դատավոր եմ նշանակվել Ռ Քոչարյանի հրամանագրով և հետագայում Ռ. Քոչարյանի հրամանագրով Երևանի Քրեական դատարանի դատավոր եմ նշանակվել: Հարց եմ բարձրացրել, արդյոք նշված հանգամանքը կողմերի մոտ կասկած է հարուցում, բայց նույն դատախազները ինքնաբացարկ չեն հայտնել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ հնրավո՞ր է, որ ՀՔԾ-ին առիթ է պետք, որ Դուք չքննեք գործը, նա պատասխանեց՝ միանշանակ, համոզված եմ:

Դատավորը նշեց, որ ներկա իշխանության հետ խնդիր չունի՝ «Իմ գործը շատ ուղիղ և շիտակ է: Ես արդարադատություն եմ ներկայացնում՝ անկախ նրանից այդ արդարադատությունը ում դուրը կգա, ում դուր չի գա: Պետք է հասնել այն մակարդակին, որ հանրությունը և իշխանությունը հասկանա, որ դա է դեմոկրատիայի սկզբունքը: Եկեք դե ՀՀ հրապարակը հավաքենք բութ մատը վերև կամ ներքև անենք, որ իմանան ներեն թե պատժեն»:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով