Փաշինյանին ծանոթ միակ ճանապարհը ստի միջոցով հակառակորդներին վարկաբեկելն է

Դժվար թե Հայաստանում գտնվի մի մարդ, ում ծանոթ չլինի Գագիկ Ծառուկյանի անունը: Այդ մարդը շատ բան է անում Հայաստանի շարքային քաղաքացիների համար, օգնում է շատերին, ստեղծում է աշխատատեղեր և հազարավոր մարդկանց ապահովում է հանապազօրյա հացով: Սակայն այսօր մենք չենք պատրաստվում պարոն Ծառուկյանի գովքն անել: Քավ լիցի, այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին Գագիկ Ծառուկյանի արված հայտարարությունները նյարդային ջղաձգումներ են առաջացրել Փաշինյանի և նրա մերձավորագույն շրջապատի մոտ:

Ըստ էության, իր ելույթի մեջ ԲՀԿ նախագահը հստակորեն ցույց տվեց, որ իշխանությունը «բոբիկ» է բոլոր առումներով և ուղղակիորեն ասաց, որ Կառավարության ամբողջ կազմը պետք է փոխվի: Դրան անմիջապես հետևեցին օրվա իշխանության տարբեր կալիբրի ներկայացուցիչների բոցաշունչ ելույթները: Անմասն չմնաց նաև Փաշինյանի խոսնակը, որն իրեն բնորոշ ամբարտավան ձևով անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի խոսքերին՝ խախտելով իր պաշտոնին հարիր էթիկայի բոլոր կանոնները: Համայն հայոց աներձագը նույնպես անդրադարձավ այդ հարցին՝ լինելով Փաշինյանների ընտանիքի բարձրախոսը: Ոմանք կմտածեն, որ սա զարմանալի է, քանի որ 2018 թվականին ԲՀԿ-ն փաստացի սատարեց Նիկոլ Փաշինյանին: Սակայն բոլորին հայտնի է, որ վախեցած օձը խայթում է բոլորին, ում կարողանում է հասնել: Օրվա իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ հասկանում է, որ Ծառուկյանը այնուամենայնիվ ունի մեծաթիվ կողմնակիցներ և կարող է լուրջ սպառնալիք լինել: Քանի որ Փաշինյանի խունտան պարզապես ունակ չէ ընդունել, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է և ուստի իշխանությունը պետք է հաշվի նստի այլ քաղաքական ուժերի դիրքորոշումների և գնահատականների հետ, այսօր ունենք այն, ինչ ունենք: Օրվա իշխանությանը ծանոթ է միայն սպառնալիքների և վարկաբեկման ճանապարհը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր գործի է դրվում հենց այդ զենքը, քանի որ ոչ մի այլ ճանապարհ Փաշինյանը ուղղակի պատկերացնել չի կարող: Նա ամբողջ կյանքի ընթացքում ձեռք է բերել միայն այդ հմտությունը և այսօր իր արբանյակներին հանձնարարել է գործի դնել պետական քարոզչամեքենայի ամբողջ զինանոցը իր դեմ դուրս եկած գործչի դեմ:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով