«Փաշինյանի նոր մեղադրանքը՝ ժողովուրդը նախկին է ինքն ու իմ քայլը ներկան. ընտրեք՝ որից ազատվել».Վահան Իշխանյան

Ով ապուշ չի գիտի որ համաճարակի տարածման միակ մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ու նրա խամաճիկ իմ քայլը՝ գլխավոր երկու պատճառով՝ 1-ին ուշացրեց կանխարգելող միջոցառումները, թույլ արտկարգ վիճակ սահմանեց, 2-րդ այն պահին երբ համաճարակը դեռ չէր նվազում, պետք էր խստացնել կարանտինը, հակառակն արեց՝ մայիսի 4֊ին բացեց հիմնարկները, ապա տրանսպորտը՝ և կանախատեսումը որ համաճարակի բռնկում է լինելու, իրականացավ։
Սակայն Նիկոլ Փաշինյանը իր ձախողումներն քննադատողներին է մեղադրում, իսկ մեղադրանքը մեկն է՝ նրանց հերթով բոլորին կապում է նախկինների հետ, հասավ այնտեղ որ իր միջի ֆաշիստը դուրս եկավ և ընդդիմախոսներին Հիտլերի հանգույն բացիլ անվանեց։

Բայց աղետը այն չափերի է հասել, որ մեղավորները չեն հերիքում, նոր մեղավորներ են հարկավոր, և այսօր ուղիղ մեղադրեց ամբողջ ժողովրդին համաճարակի տարածման համար, որ նախկինից այնպիսի «մեղքեր» է ժառանգել, որ համաճարակի դեմ չի պայքարում, այսինքն ամբողջ ժողովրդին հանեց նախկին։
Այսինքն՝ ժողովուրդը նախկին է Նիկոլն ու իմ քայլը ներկան։
Ընտրեք որից ազատվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վահան  Իշխանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով