Փաշինյանի կորոնավիրուսային մանիպուլյացիաները.Անդրանիկ Թևանյան

Կորոնավիրուսային խայտառակ տապալումից դուրս պրծնելու համար Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ջորջ Օրուելի «1984»–ում առկա կարգախոսների ոճով մի բան։

Ասում է կորոնավիրուսային պատերազմում Հայաստանի հաղթանակը դա Հայաստանի ․․․ պարտությունն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«1984» անտիուտոպիայում մարդկանց մանիպուլացնելու և հիմարի տեղ դնելու համար ասում էին, թե անգրագիտությունն ուժ է («գիտելիքը ուժ է»–ի փոխարեն), խաղաղությունը պատերազմն է, ազատությունը ստրկությունն է։

Մեր հաղթանակը՝ մեր պարտությունն է։ Սա՛ է Փաշինյանի քարոզչության մեխը։

Ու որքան ցավոտ է պարտվում Հայաստանը կորոնավիրուսային պատերազմում, այնքան ագրեսիվ է դառնում Փաշինյանի քարոզչությունն ու այնքան գեբելսյան սկզբունքներ է նա ընտրում՝ ապացուցելու համար, որ մեր մահերն ու վարակվածները մեր հաղթանակի մահացած ու կենդանի վկաներն են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովրդի» վարչապետը հենց այսպիսին է լինում։ Աբաջյանի կեղծ պապիկը վկա։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար  Անդրանիկ  Թևանյանը ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով