Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանի իշխանության ճյուղերի տարանջատման Սահմանադրական փոփոխության իրավունքը բացառապես պատկանում է Հայ Ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով.Խաչիկ  Ասրյան

Սույն թվականի փետրվարի 6-ին ԱԺ-ում Հայաստանի ամերիկահպատակ  վարչապետ Փաշինյան Նիկոլի սորոսական լակոտակրատիան ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» հակասահմանադրական և Հայոց պետականության դեմ ուղղված որոշում, որի քաղաքական միակ նպատակն է՝ ունենալ հայաստանակործան  և ապազգային ներկայիս իշխանության կամակատար Սահմանադրական դատարան, որպեսզի Հայոց պետականության, Արցախյան հարցի,  Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցու, հայկական  ավանդական ընտանիքի դեմ ուղղված հակազգային բոլոր ծրագրերն իրականացվեն անխափան։

Փաշինյան Նիկոլն, իր թշվառ խմբով, սկսեց հանրաքվե անցկացնելու քարոզչությունը, սակայն, «Կորոնավիրուս» համաշխարհային պանդեմիայի պատճառով դադարեցրեց այն, և Հայաստանում հայտարարեց Արտակարգ դրություն՝ իբրև Հայաստանի բնակիչների առողջության անվտանգությունը պաշտպանելու համար:

Սույն թվականի մարտի 16-ից մինչև հիմա Հայաստանում երեք անգամ հայտարարված Արտակարգ դրությունը «Կորոնավիրուսից» ոչ միայն չպաշտպանեց Հայաստանի բնակիչներին, այլ ընդհակառակը՝ մինչև հիմա Հայաստանում «Կորոնավիրուսով» վարակվածների թիվն անցավ տասը հազարը, իսկ մահացածներինը՝ երկու հարյուրը: Ավելին, երեկ՝ հունիսի 1-ին, Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ «Կորոնավիրուսով» վարակված են նաև ինքն ու իր ընտանիքի անդամները (պահանջում ենք Կորոնավիրուսի հրապարակային թեստ անցկացնել Փաշինյան Նիկոլին): Հարց Հայաստանի վարչապետին. Փաշինյան Նիկո՛լ, իրո՞ք վարակվել ես «Կորոնավիրուսով», թե՞ հերթական անգամ խաբում ես Հայ Ժողովրդին, որպեսզի այս տարվա հունիսի 24-ին, հիվանդ ձևանալով, ամերիկյան տերերիդ հրամանով չմասնակցես Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական  միջոցառմանն ու շքերթին:

Միանշանակ է, որ ինչպես անցած երկու տարիների ընթացքում Փաշինյան Նիկոլը Հայաստանի կառավարման համակարգը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական ոլորտների գործունեությունը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասցրել է կործանման եզրին, այնպես էլ «Կորոնավիրուսի» դեմ պետական մակարդակով պայքարը ձախողել է ամբողջությամբ:

Ավելին, Փաշինյան Նիկոլը, Հայաստանում Արտակարգ Դրությունն անընդհատ երկարացնելով, փորձում է երկարացնել ավազի վրա անընդհատ կառուցվող և փլուզվող ապազգային իր իշխանության կյանքը՝ Արտակարգ դրության ժամանակ գիտակցված արգելելով իր իշխանության դեմ կազմակերպվելիք հավաքները (հանրահավաքները, միտինգները) և Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Ազգայի Ժողովում, առանց ժողովրդի դիմադրության, ապազգային օրենքների ընդունումն ու, Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի իշխանությանը պարտադրված, այլասերված տարբեր կոնվենցիաների վավերացումը (օրինակ՝ Լանզարոտիի կոնվենցիան), այդ թվում նաև սույն թվականի հունիսի 1-ին Հայաստանի Ազգային Ժողովում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» օրենքը չեղարկելու, որից հետո Ազգային Ժողովի միջոցով Հայաստանի Սահմանադրական դատարանը լուծարելու ու իր ուզած Սահմանադրական դատարան ընտրելու հակապետական որոշումը:

Հայաստանի Ազգային Ժողովի այն պատգամավորներն, ովքեր կատարել և կատարում են Փաշինյան Նիկոլի հակապետական, հակասահմանադրական որոշումները,  հրապարակավ անպայման արժանանալու են հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի պարսավանքին և պատժվելու են օրենքի դիկտատուրայի ողջ խստությամբ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ անընդունելի ու հակաժողովրդավարական է Հայաստանի իշխանության ճյուղերի տարանջատման սահմանադրական ցանկացած փոփոխություն՝ ընդունված Ազգային Ժողովի կողմից:

Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանի իշխանության ճյուղերի տարանջատման Սահմանադրական փոփոխության իրավունքը բացառապես պատկանում է Հայ Ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով