Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է, պարզապես մի՛ արա. Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի էջում սկսված ֆոտոարշավի մասին

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում իրականացվող «արշավին»:

«Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա»,- գրել է Արթուր Վանեցյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում նկարահանել և իր էջին ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը՝ նշելով ժամկետը, վայրը և դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

Արդեն մի քանի օր է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ, իր դիտարկմամբ, հակահամաճարակային կանոնները խախտող անձինք են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով