«Պարոն Փաշինյան տեսնո՞ւմ եք,որ հասարակ ժողովրդի վրա մունաթ գալով չի,առաջինը հենց դու´ք պետք է պահպանեյիք կանոնները». Հովհաննես Խաչատրյան

Պարոն Փաշինյան տեսնո՞ւմ եք,որ հասարակ ժողովրդի վրա մունաթ գալով չի,առաջինը հենց դու´ք պետք է պահպանեյիք կանոնները:

Առավոտյան Նիկոլ Փաշինյանը իր լայվում տեղեկացրեց,որ ինքն ու իր ընտանիքի անդամները վարակվել են Covid19-ով:Իսկ մինչ վարակվելը,նա գրեթե ամեն օր լայվ էր մտնում ջղաձգված և տեղի ու անտեղի մունաթ էր գալիս սեփական ժողովրդի վրա և սպառնում,որ բոլորին անխտիր կտուգանեն կանոնները չպահպանելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ նա,մի քանի օր առաջ`առանց դիմակ ու ձեռնոց,առանց սոցիալական հեռավորության պահպանման ուտուշ-խմուշ էր անում Արցախում նախագահի երդմակալության արարողությունից հետող,որտեղ նաև ներկա էին,մեր հայկական երկու պետությունների անվտանգության հարցերով պատասխանատու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իսկ հիմա հարց:Ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու Նիկոլ Փաշինյանը եթե հանկարծ պարզվի,որ նա արդեն այդ խնջույքի ժամանակ եղել է վարակված և իր այդ անփույթ պահվածքով վարակել է ներկա գտնվողներին:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով