«Օրեցօր կրկնապատկվող մահերի եւ առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է».Էդուարդ Շարմազանով

Օրեցօր կրկնապատկվող մահերի եւ առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար եւ տնտեսական քաոս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ ժամանակին ասում էի, որ սահմանափակումները պետք չէ հանել, քանի դեռ կորոնավիրուսի ալիքն իր պիկին չի հասել, պրն. աննախադեպը սովորության համաձայն իր «էշն էր քշում» եւ հանցավոր համառությամբ վերացնում սահմանափակումները:

Արդյունքում օրական ունենում ենք հարյուրավոր վարակվածներ եւ մահեր:

Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլեւս ամեն բան կախված է միայն Աստծուց եւ մարդկանց զգոնությունից:

Իսկ նրանք, ովքեր փորձում են պատճառաբանել, թե ողջ աշխարհում է իրավիճակն այսպիսին, թող նայեն հարեւան Վրաստանին եւ պատկերը պարզ կլինի. կորոնավիրուսը միանշանակ հնարավոր է հաղթահարել:

Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով