Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Միքայել Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ.Ամրամ Մակինյան

Հերթական անգամ Միքայել Մինասյանի քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի գործողությունների մասին մենք տեղեկանում ենք բացառապես Հանրային Հեռուստաընկերության լրատվական կայքի տարածած հաղորդագրությունների կամ Նիկոլ Փաշինյանի ելույթների միջոցով:

Անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո կանխատեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ, և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրվի նոր մեղադրանք՝ նույնքան անհիմն, սակայն ավելի հնչեղ: Կանխատեսումը կարճ ժամանակում դարձավ իրականություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ տարածված հաղորդագրության բովանդակության մասով կարող եմ ասել հետևյալը՝ շուրջ երկու տարի Նիկոլ Փաշինյանի կողմից այդ նպատակով իրականացված «մեծածավալ քաղաքական հայտարարություններից», «Սպայկա» ընկերության միակ սեփականատիրոջը հայտնի նպատակներով կալանավորելուց, Միքայել Մինասյանին առաջադրված նախկին մեղադրանքը տապալվելուց և ՊԵԿ նախագահի փոփոխությունից հետո վերջապես հերթական անգամ «ապացուցվեց» Միքայել Մինասյանի «խոստացված առնչությունը» «Սպայկա» ընկերությանը:

Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Միքայել Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ:

Փաստաբան  Ամրամ  Մակինյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով