Նիկոլի կլասիկ թռնելու «նուրբ» երանգը.Արթուր Թովմասյան

Արդեն կայացած փաստ է այն, որ Նիկոլը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ պետական ծրագիրը, դա որոշ մասնագետների կողմից նշվել էր դեռևս համավարակի սկզբնական փուլում, իսկ այսօր դա արդեն կայացած փաստ է։ Ձախողման պատասխանատվությունն իր վրայից գցելու նպատակով նա մայիսի 4-ին արդեն հանեց գրեթե բոլոր սահմանափակումները՝ ողջ մեղքը բարդելով շարքային հպարտ և դուխով քաղաքացու վրա։

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Նիկոլը և նրա ողջ ընտանիքը վարակված է կորոնավիրուսով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ դիտարկենք երկու ասպեկտ։

Եթե Նիկոլը վարակված է։

Նիկոլի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը շատ արագ կարող է երկրի ներսում առաջացնել պետական համակարգի կատակլիզմ և շատ կտրուկ կոլապս առաջացնել գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ խորհրդարանում։ Սա կարող է ունենալ անդառնալի հետևանքներ ՀՀ ողջ պետական կառավարման վրա, և երկրում ամբողջապես ու վերջնականապես ստեղծել անկառավարելի քաոս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե Նիկոլը ստում է։

Այս դեպքը, որը տարբեր շրջանակների կողմից շահարկվում է երեկ առավոտվանիից սկսած, իրական լինելու գրեթե բոլոր նախապայմաններն ունի։ Նախ՝ այս կերպ Նիկոը վերջնականապես իր վրայից գցում է համավարակի ողջ պատասխանատվությունը․ այստեղ առաջին պլան են գալիս Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը։

Երկրորդ՝ վերջին օրերին քաղաքական առումով բավական ընկճված վիճակում Նիկոլի համար որոշակի հանգստանալու և իր հետագա քայլերը վերաիմաստավորելու ժամանակ էր հարկավոր։

Երրորդ՝ օրեր առաջ Միքայել Մինասյանի կողմից ներկայացված վերջին մեղադրանքը՝ կապված զենքի ապօրինի վաճառքի հետ, Նիկոլին ու նրա թիմին կանգնեցրել են իրական փակուղու առաջ։

Դեռևս նախորդ՝ ծխախոտային ու ադամանդային մաքսանենգության թեման չմարսած ու ոչ մի լիարժեք ու հոդաբաշխ պատասխան չհնչեցրած իշխանությունը կանգնեց նոր կրիմինալ ու մաֆիոզ սխեմայի առաջ։ Այս բոլոր հանգամանքները միմյանց հետ համադրելով՝ որոշակիորեն տրամաբանական է դառնում, որ Նիկոլի նման հայտարարությունն իր մեջ բլեֆի տարրեր է պարունակում։

Այս ամենը հաշվի առնելով՝ գալիս եմ այն պարզ իրողությանը, որ ըստ էության՝ «հեղափոխականները» հենց իրենք իրենց համար հնարում են խնդիր, ապա փորձում են այդ խնդիրները «հերոսաբար» հաղթահարել, սակայն այստեղ կարևոր է այն, որ այդ «պսևդոխնդիրների» դեմ պայքարելով՝ պետական ցանկացած կառավարման փորձ դատապարտված է ձախողման։

Ամփոփելով՝ նշեմ կարևորը․ որպես կանոն՝ բոլոր ավտորիտար իշխանությունները սիրում են հայտարարել, որ իրենք օր առաջ ուզում են թողնել պաշտոնը և վերադառնալ նախկին կյանքին «Մեր ընտանիքի երազանքն է՝ վերադառնալ մեր բնակարան»․ Աննա Հակոբյան: Իրականում, սակայն, ամեն ինչ անում են, որպեսզի ցմահ կառչած մնան պաշտոնից։

Հ.Գ. Առողջություն եմ մաղթում Նիկոլին և մեր բոլոր պացիենտներին։

Արթուր  Թովմասյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով