«Նիկոլ Փաշինյան,հրաժարական տուր և առանց ցնցումների գնա ,զբաղվի քո սիրած գործով`լրագրությամբ».Վահան Բաբայան

Հիշենք անհիշելին 9

Երկու տարի առաջ 2018թ հունիսի 1-ին մարդիկ հրապարակում շնորհավորում էին իրենց սրտի վարչապետին:
Ուրախ,երջանիկ մտածում էին,որ թալանած փողերը Նիկոլը բերելու է և այդ նույն հրապարակում դոլարով կամ եվրոյով իրենց բաժանի,կենաց էին խմում քեֆ անում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցավ երկու տարի և այս մարդկանցից շատերը կոմունալ նույնիսկ չեն կարողանում մուծել,սպասում են ճանապարհները բացվի,որ արտագաղթեն,նույն հրապարակում ինչ ասես որ չեն ասում Նիկոլի հասցեին և անիծում:Խաբված,սոված,դիմակները երեսներին,վիրուսը կողքներին և անհույս մոլորված:

Հ.Գ Միանում եմ շնորհավորանքներին և մաղթում մի կարևոր բան առաջինը մեր ժողովրդի համար,երկրորդը քեզ համար Նիկոլ Փաշինյան,հրաժարական տուր և առանց ցնցումների գնա ,զբաղվի քո սիրած գործով`լրագրությամբ,երկիրն էլ կկառավարեն մարդիկ,ովքեր դա ունակ են անել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով