«Նիկոլ-գժից մինչև Նիկոլ-սրբապիղծ».Հասմիկ Մանուկյան

Ժողովուրդ ջան, ուզում եմ շատ անկեղծորեն խոստովանել՝ երբեք էլ չեմ համակրել Նիկոլ Փաշինյանին ու երբեք էլ չեմ կարծել, որ նա սուրբ է (ինչպես շատ զոմբիներ են անում) կամ բարոյական բարձր արժեքներ ունի, բայց անկեղծ եմ ասում, երբեք չեմ մտածել, որ նա կարող է սրբապիղծ լինել՝ բառիս ամենաուղիղ իմաստով։

Այսօր համոզվեցի՝ Նիկոլը ոչ միայն գիժ է ու հայրենիքի դավաճան, այլև ՍՐԲԱՊԻՂԾ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք կարո՞ղ եք ասել, ինչպես կարող է մարդ ունենալ սրբություն և միևնույն ժամանակ փող աշխատելու համար շանտաժի ենթարկել դիմացինին ու սպառնալ, որ ֆինանսավորում չստանալու դեպքում ընտանիքի մասին գարշելի ստեր կտարածի։ Չե՞ք կարող պատկերացնել։ Իհարկե։ Որովհետև չի կարող սրբություն ունեցող մարդը նման քայլի գնալ։

Իսկ Միքայել Մինասյանի այսօրվա տեսանյութից հետո (հղումը՝ մեկնաբանություններում) պարզեցի, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդպիսի սրբապիղծ է, ով Մինասյանին շանտաժի միջոցով ներքաշել է իր ստորագույն թերթը ֆինանսավորելու գործի մեջ, փոխարենը խոստանալով զզվելի ստեր չտարածել Մինասյանի ընտանիքի մասին և սթրեսի չենթարկել ընտանիքի անդամներին։

Դե իմացեք, թե ով է այսօր կառավարում երկիրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ գիժը, ով այլևս Նիկոլ սրբապիղծն է։

Հասմիկ  Մանուկյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով