Միանշանակ իրավական և սահմանադրական է․ Վահե Գրիգորյանը՝ ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

Միանշանակ իրավական և Սահմանադրական է, այսօր դա է Սահմանադրությունը: Այս մասին այսօր լարգրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով կասեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։

Ինչ վերաբերում է ԱԺ-ի ընտրած այս միջոցին, Վահե Գրիգորյանն ասաց, որ այդ հարցը պետք է տալ այս կամ այն ընտրությունը կատարած մարդկանց: Դիտարկմանը, որ նա գնահատվում է որպես իշխանության սրտի դատավոր, Վահե Գրիգորյանը ասաց.«Իմ դատավորի երդումը տալու պահից, ես Սահմանդրական դատարանի դատավոր եմ, անկախ նրանից, թե ինչ անձնական հարաբերություներ ունեմ, ունեցել եմ պետական իշխանության մարմինների մյուս կառույցների հետ, նույնը պահպանվում է հիմա»,-ասաց նա և ակնհայտ համարեց, որ Ազգային ժողովը գիտակցաբար է գնացել այս քայլին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե կա դեմոկրատական լեգիտիմության խնդիր ոչ մեկ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավորել բարձրագույն դատական ատյանում: Այսինքն, լուծման այս տարբերակը հրաշալի է՝ մեր բոլորի՝ ողջ կազմի համար այլևս գործող կազմի մասով փակել դեմոկրատական լեգիտիմության հարցը և Սահմանադրական դատարանի գործունությամբ փաստել, թե որքանով է այս դատարանը հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին և որքանով է ունակ և ցանկություն ունի պաշտպանել ժողովրդավարությունը՝ ես կասեի անցումային Սահմանադրական շրջանում, քանի որ որոշ իմաստով Հայաստանը բավականին ժամանակ է անցումային սահմանադրության փուլում է գտնվում»,-ասաց նա և նշեց, որ նախկինում իր տրված բոլոր գնահատականները ուժի մեջ են:

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել օրինագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չէր միացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախագիծը ՍԴ ուղարկելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով