«Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ ՀՀ գլխավոր դատախազի ելույթից հետո».Լիլիթ Մակունց

Քննարկել ենք քառօրյայի օրակարգը, իհարկե նաև անդրադարձ է եղել դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ ՀՀ գլխավոր դատախազի ելույթից հետո, փակ, գաղտնի քվեարկությամբ»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ որոշումը միաձայն ընդունվե՞ց, Մակունցն ասաց. «Թույլ տվեք այդ մասին մանրամասներ չհայտնել, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը փակ, գաղտնի քվեարկությամբ»:

Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ոչ մի քաղաքական գործընթաց չկա այստեղ, և որ դատախազության ներկայացրած միջնորդությունը բացառապես իրավական հիմքով է, և հարցը պետք է դիտարկել հենց այդ տիրույթում: «Որևէ քաղաքական երանգ պետք չէ տալ, առհասարակ պետք է զերծ մնալ իրավական գործընթացներին քաղաքական երանգ տալուց»,- ասաց Մակունցը:

Իսկ քննադատություններին՝ երբ երկու տարի առաջ հուշագիր էին ստորագրում չգիտեի՞ն, որ Ծառուկյանը ընտրակեղծարար է, կամ չգիտեի՞ն, որ լիցենզիա չունեցող կազինո ունի ու երկու տարի չէին հիշում այդ մասին, միայն հայտարարությունից հետո սկսեցին հիշել, նա արձագանքեց. «Այն հուշագիրը, որի մասին խոսում են, ենթադրում եմ` վերաբերում է ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, որը վերաբերել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելուն: Այդտեղ Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նախ, ընդհանրապես, սատարել հեղափոխությանը մինչև վերջ, ինչպես նաև մասնակցել արտահերթ ընտրություններին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով