Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է. դեպքի վայրում են ԱԻ և ԿԳՄՍ նախարարները

ԱԻ նախախարը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց, թե շենք-շինությունները, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը վնաս չի եղել:

Տարածքում, նախարարի տեղեկացմամբ, աշխատել է ԱԻՆ մոտ 120 աշխատակից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրդեհի ահազանգը եղել է 21:00-ին: Բիս 1 կանչով 10 մարտական հաշվարկ աշխատում է տեղում»,-նշեց Զարգարյանը:

Նրա խոսքով՝ հրդեհի ընդգրկման մակերեսի և այլնի մասին մասնրամասներ այս պահին չկան:

Զարգարյանը հայտնեց նաև, որ դեպքի վայրում են եղել նաև փրկարար ծառայության ղեկավարներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ դեպքի վայր է ժամանել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր:

Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»։

Նշենք, որ հրդեհի լուսանկարները և տեսանյութերը հրապարակում էին ֆեյսբուքյան օգտատերերը։ Նշվում էր, որ հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով